ՖԻՖԱ-ի բժշկական ծառայության ղեկավար Իրժի Դվորժակը հայտարարել է, որ Մունդիալ 2014-ի բոլոր 32 հավաքականների ֆուտբոլիստները պետք է անցնեն դոպինգ թեստ մինչև մրցաշարի մեկնարկը:
«Ուրախ եմ, որ ոչ ոք չգիտի, թե երբ են տեղի ունենալու թեստերը, այլապես դրանք կտարածվեին: Մենք կարող ենք գալ ցանկացած պահի, ցանկացած վայր` ուր էլ որ դա լինի: Մարտի մեկից սկսած մեզ տալու են հավաքականների բոլոր ֆուտբոլիստների գտնվելու վայրի մասին տեղեկություններ: Այնուհետև մենք կորոշենք, թե ուր և երբ ենք գնալու:
Ակնհայտ է մեկ բան` բոլոր ֆուտբոլիստները ստուգման կենթարկվեն մինչև մրցաշարի մեկնարկային խաղը», — ասել է Դվորժակը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը, որը կայանալու է Բրազիլիայում, կմեկնարկի 2014 թվականի հունիսի 12-ին: