ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այն լուսանկարները, որոնք տարածվել էին երեկ և որոնց վրա պատկերված էին ռուսական զորքերը, որոնք կուտակված են Ուկրաինայի սահմանի մոտ, իրական են և ավերվել են մարտ ամսվա վերջում: Այս մասին տեղեկանում ենք հյուսիսատալանտյան դաշինքի հայտարարությունից, որը տարածվել է նախօրեին: Կազմակերպությունը հավելել է, որ շուտով կհրապարակի այդ լուսանկարների լրացուցիչ փաթեթը` դրանց իսկությունն ապացուցելու համար:
Երեկ այս նկարները հրապարակելուց հետո ռուսական իշխանությունները մեղադրել են ՆԱՏՕ-ին փաստերը խեղաթյուրելու մեջ` ասելով, որ ՆԱՏՕ-ի կողմից հապարակված լուսանկարներն արվել են նախորդ տարի զորավարժությունների ժամանակ: