տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայի քաղաքացիներն առայժմ չեն հանձնել միլիոնավոր մարկեր

Գերմանիայի քաղաքացիներն առայժմ չեն հանձնել միլիոնավոր մարկեր

126
0

SS_pre-euro_currencies_deutsche_mark

Գերմանական մարկի` շրջանառությունից դուրս բերվելուց 12 տարի անց էլ գերմանացիները շարունակում են պահել միլիարդավոր մարկեր: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային բանկը:

Նրա տվյալներով` Գերմանիայի քաղաքացիների մոտ կա մոտ 170 մլն թղթադրամ, ինչպես նաև մոտ 24 մլրդ մանրադրամ: Դրանց ընդհանուր գումարը կազմում է մոտ 13 մլրդ մարկ (6,67 մլրդ եվրո): Քաղաքացիները չեն ցանկանում հրաժարվել առաջին հերթին մանրադրամից: Եթե 2001 թվականից հետո, երբ եվրոն դրվեց շրջանառության մեջ, քաղաքացիների ձեռքում մնացել էր թղթադրամների 4 տոկոսը, ապա մանրադրամի 55 տոկոսն առայժմ չի փոխանակվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here