տուն Քաղաքական Միջազգային 142 մլն դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ արվեստի գործը

142 մլն դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ արվեստի գործը

201
0

url

Բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Լյուսեն Ֆրեյդի դիմանկարի երեք ուրվագիծ» աշխատանքը Christie’s աճուրդների տանը վաճառվել է ռեկորդային 142 մլն դոլարով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Եռապատիկ նկարն արվել է 1969 թվականին։ Այն վաճառքի էր հանվում առաջին անգամ, իսկ նախնական գինը սահմանվել էր 85 մլն դոլար։ Աճուրդների տունը չի բացահայտել գնորդի անունը։

Նախկինում ամենաթանկ վաճառված արվեստի գործ էր համարվում Էդվարդ Մունկի «Ճիչը», որը Sotheby’s առևտրի տանը վաճառվել էր 120 մլն դոլարով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here