տուն Լուրեր 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին 10 տարով բնակարան տրամադրվեց

14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին 10 տարով բնակարան տրամադրվեց

82
0

Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով որոշման նախագիծ, առաջարկեց Մոլդովական փողոցում գտնվող 34,6 քմ մակերեսով բնակարանը 10 տարով անհատույց տրամադրել 14 երեխաներ ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին, որն արցախյան ազատամարտի մասնակից է:

Ըստ նրա, Շաբոյանի ընտանիքը, որտեղ երեխաներից 11-ն անչափահաս են, նախկինում բնակվել են վարձով, սակայն վարձը վճարելու համար միջոցներ չունենալու պատճառով թողել են բնակարանը և այժմ բնակվում են Մոլդովական փողոցում՝ բնակության համար չնախատեսված և պետական սեփականություն հանդիսացող կիսանկուղային տարածքում:

«Գործող օրենսդրության համաձայն, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներն անհատույց իրավունքով օգտագործելու համար կարող են տրամադրվել Երևանի ավագանու թույլտվությամբ, այդ պատճառով էլ մենք նախապատրաստել ենք համապատասխան որոշում: