տուն Սպորտ 14 ֆուտբոլիստ կլքի Չելսին մրցաշրջանի ավարտից հետո

14 ֆուտբոլիստ կլքի Չելսին մրցաշրջանի ավարտից հետո

69
0

5f14ae71e8bfd39f19e7874bce3b1a64_large

Լոնդոնի «Չելսին» այս մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ կտա առնվազն 14 ֆուտբոլիստի։ Այս մասին հաղորդում է London Evening Standard-ը։ Մասնավորապես, «Չելսին» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Սամյուել Էտո’Օ-ի և Էշլի Քոուլի հետ։

Տրանսֆերի են հանվելու դարպասապահներ Մարկ Շվարցերն ու Իլրաիուն, պաշտպան Դավիդ Լուիզը, կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը, հարձակվողներ Ֆերնանդո Տորեսն ու Դեմբա Բան։ Բացի այդ, «Չելսին» մտադիր են լքել Ռոմելու Լուկակուն, Մարկո Մարինը, Վիկտոր Մոզեսը, Ռայան Բերտրանը, Գայել Կակուտան և Ջոշ Մաքիքրանը, ովքեր վարձավճարով հանդես են գալիս այլ թիմերում։