տուն Սպորտ 14 տարի առաջ այս օրը Դել Պիեռոն դարձավ «Յուվենտուսի» լեգենդ

14 տարի առաջ այս օրը Դել Պիեռոն դարձավ «Յուվենտուսի» լեգենդ

286
0

2006 թվականի հունվարի 10-ին Իտալիայի գավաթի երկրորդ փուլում Ալեսանդրո Դել Պիեռոն խփեց երեք գոլ «Ֆիորենտիայի» դարպասին` գերազանցելով «Յուվենտուսի» մեկ այլ լեգենդ Բոնիպերտիի ռեկորդը և դարձավ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Այս մասին գրում է armsport.am-ը։

Լեգենդար ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական «Յուվենտուսում»` դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Հաջողությամբ հանդես է եկել նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Իտալիայի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլ (Ջուզեպպե Մեացա՝ 338 գոլ, Սիլվիո Պիոլա՝ 364 գոլ): Նա 19 տարի խաղացել է «Յուվենտուսում» (11 տարի եղել է թիմի ավագը) և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ: