Երեխան ջութակ է նվագում իր ուսուցչի թաղման արարողության ժամանակ: Այդ ուսուցիչն օգնել է նրան խույս տալ աղքատությունից ու բռնություններից:
Այն օրը, երբ առաջին անգամ ողջունեցինք իրար:
Այն օրը, երբ հրաժեշտ տվեցինք իրար:
Այս նկարում պատկերված է այն կաթոլիկ կնոջ ու նրա բողոքական ամուսնու շիրիմները, որոնց միասին թաղել չէին թույլատրել:
Այս նկարում պատկերված է սրտի վիրաբույժը 23 ժամ տևած սրտի փոխպատվաստումից հետո: Վիրահատությունը հաջող է անցել, իսկ վիրաբույժի օգնականն անկյունում քնել է:
Անբուժելի հիվանդ մայրը դիտում է աղջկա հարսանեկան պարը «Skype»-ով:
Հնդկաստանի քաղաքներից մեկում 600 կիթառահարներ միաժամանակ կատարեցին Ջոն Լենոնի «Imagine» երգը` իրենց հարգանքի տուրքը մատուցելով այն ուսանողուհուն, որը բռնաբարվել էր և մահացել ստացած վնասվածքներից:
Այս մարդն ամուսնությունից ի վեր ամեն տարի Սուրբ Վալենտինի օրը այցելում էր այս ռեստորան: Սա առաջին տարին է, որ նա առանց կնոջ է գալիս այստեղ:
1993 թ. Մումբայում իրականցված ահաբեկչությունների ժամանակ Զանժեր շունը փրկել էր հազարավոր մարդկանց կյանքը` հայտնաբերելով 3329 կգ «հեքսոգեն» տեսակի պայթուցիկ նյութ, 600 ռումբ, 249 նռնակ: Նրա թաղման արարողության ժամանակ բոլորն իրենց հարգանքի տուրքն էին մատուցում նրան:
Տատում Ռայեցի հայրիկը չէր կարող գալ դստեր` մանկապարտեզն ավարտելու առթիվ կազմակերպված միջոցառմանը, քանի որ երեք օր առաջ սպանվել էր ծառայության ժամանակ: Ուստի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի ոստիկանական բաժանմունքը ողջ կազմով ներկայացել էր աղջկան ոգեշնչելու համար: Տեսնելով նրանց` աղջիկը ճիգ գործադրեց և մի կարճ ակնթարթ կարողացավ ժպտալ:
Աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/98196/14-huzich-lusankar-or-antarber-chen-toxni-och-mekin-14-photo.html