տուն Հասարակություն Մշակույթ 14 Եվրոպական ֆիլմ, որ հավակնում են այս տարվա Օսկարին (տեսանյութ)

14 Եվրոպական ֆիլմ, որ հավակնում են այս տարվա Օսկարին (տեսանյութ)

197
0

Ամեն տարի Օսկարի հավակնող եվրոպական ֆիլմերից ամենաուշագրավները նախօրոք ներկայացվում են European Film Promotion-ի կողմից` դրանց վրա հատուկ ուշադրություն բևեռելու նպատակով:

Այս տարի էլ նոյեմբերի 6-14-ը EFP-ն Բեվերլի Հիլզում կցուցադրի 2014թ.-ին կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի դատին հանձնված 14 եվրոպական ֆիլմեր:

Ֆիլմացանկում ընդգրկված է Դրասկո Ջուրովիչի «Ագռավի մեկանոց` վատ ճակատագիր» («ագռավի մեկանոց»-ը հասկանալի լեզվով «ղառի տուզ»-ն է) ֆիլմը. Մոնտենեգրոն էս տարի առաջին անգամ է ֆիլմ ներկայացնում որպես անկախ երկիր:

74 երկրի կողմից է հայտ ներկայացվել կինոակադեմիայի «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար:

Ստորև EFP ուշադրության արժանացած 14 եվրոպական ֆիլմերի ցանկն է` թրեյլերներով:

 

ԲելգիաԿոտրված շրջանի անկումը, Ֆելիքս Գրոնինգեն

 

ԲուլղարիաՔամելեոնի գույնը, Էմիլ Հրիսթոու

 

ԳերմանիաԵրկու կյանք, Գեորգ Մաաս

 

ԽորվաթիաՀալիմայի արահետը, Արսեն Անտոն Օստոջիչ

 

Հունաստան. Թռչնի կերով սնվող տղան, Էկտորաս Լիզիգոս

 

ԻսլանդիաՁիերի ու մարդկանց մասին, Բենեդիկտ Էրլինգսոն

 

Իսպանիա15 տարի և մեկ օր, Գրացիա Կուերեխետա

 

Մոնտենեգրո. Ագռավի մեկանոց` վատ ճակատագիր, Դրասկո Ջուրովիչ

 

ՆիդերլանդներԲորգման, Ալեքս վան Վարմերդամ

 

Նորվեգիա. Ես քոնն եմ, Իրամ Հաք

 

ՇվեդիաԿեր, քնիր, մահացիր, Գաբրիելա Փիխլեր

 

ՍլովակիաԻմ շան քիլերը, Միրա Ֆորնեյ

 

ՍլովենիաԴասարանի թշնամին, Ռոկ Բիցեկ

 

ՖինլանդիաԱռաքյալը, Ուլրիկե Բենգթս

 

Աղբյուրը` kinetoon.com  .

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here