Թուրքիայի կենտրոնական շրջանում ավտոբուսի վթարի հետևանքով կան տասնյակ զոհեր: Այս մասին հաղորդում է The Turkish Weekly-ն:
Ըստ նույն աղբյուրի` վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ, 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Կայսերի քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի պատճառների մասին առայժմ ոչինչ չի ասվում: Նահանգապետ Օրհան Դուզգյունը նշել է, որ այդ ժամանակ ճանապարհին մերկասառույց է եղել: