Ճապոնիան դարձել է առաջատար՝ տարեցների շրջանում զբաղվածության ցուցանիշով: Այնտեղ աշխատող բնակչության շուրջ 10%-ի տարիքը գերազանցում է 65-ը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով Ճապոնիայի աշխատանքի և բարեկեցության նախարարության հրապարակած զեկույցին:
Արևմտյան երկրներում այդ թիվը կազմում է 1-5%: Աշխատող տարեցների զգալի մասը ներգրավված է 2011 թվականի երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման աշխատանքներում, որը տեղի էր ունեցել Ճապոնիայի հյուսիսային և արևելյան շրջաններում: Բացի այդ, այդ տարիքի մարդիկ ակտիվ դիմում են Տոկիոյում 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների համար տարվող աշխատատեղերի հայտարարություններին:
Ճապոնիայի բնակչությունը համարվում է ծերացող, ինչն ապագայում հանգեցնելու է բնակչության թվի կրճատմանը: Այս տարի նկատվել է բնակչության 244 հազարով կրճատում, ինչն ամենամեծ ցուցանիշն է հետպատերազմյան ժամանակաշրջանում: