«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը կոչ է անում միանալ հերթական հավաքին, որը կկայանա այսօր, ժամը 13:00-ին:
Միջոցառման նկարագրության մեջ ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը կոչ է անում միանալ հերթական հավաքին, որը կկայանա շաբաթ օրը` նոյեմբերի 16-ին` ժամը 13:00-ին:
Անհրաժեշտ է հնարավորին չափ շատ մարդկանց ներկայությունը`հնարավորին չափ շատ կազմակերպություններից:
Նախատեսված է ներկայացնել անցած շաբաթվա աշխատանքների ամփոփումը և արդյունքները: Ինչպես նաև կան բազմաթիվ առաջարկներ, որոնց իրականացման համարպետք է կազմավորվեն աշխատանքային խմբեր:
Հիշեցնում ենք նաև, որ շարունակվում է քաղաքացիների իրազեկումը թռուցիկների և պաստառների միջոցով, որոնց նոր տարբերակները կարող եք բեռնել հետևյալ հղումով: Կոչ ենք անում անպայման մասնակցել այս ակցիային` տպելով և տարածելով դրանք:
Միացե”ք»: