Հնարավոր էր տնտեսել 13 միլիարդ դրամ սոցիալական ծառայության ապահովման ոլորտում, սակայն չի արվել: Այսօր Ազգային ժողովում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Նրա խոսքով՝ սոցիալական ապահովության ծառայության ոլորտում Հաշվեքննիչ պալատն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ:
Լեւոն Յոլյանը թվարկում է՝ կենսաթոշակային ոլորտում ռիսկեր կան: «Բավարար հսկողություն չկա երկրից բացակայող քաղաքացիների կենսաթոշակ ստանալու ուղղությամբ»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:
Պալատի նախագահի խոսքով՝ հնարավոր էր տնտեսել 13 միլիարդ դրամ սոցիալական ծառայության ապահովման ոլորտում, սակայն չի արվել: «Պատճառը՝ տեղեկատվական շտեմարանները չունեն բավարար մակարդակ՝ համակարգին զերծ պահեն բացթողումներից: Միլիարդավոր դրամներ ռիսկային ոլորտում են հայտնվում»,- մանրամասնեց պարոն Յոլյանը: