Կալիֆոռնիայի դատարանը 13-ամյա պատանուն դատապարտել է ազատազրկման նեոնացիստ հորը սպանելու համար։ Պատանին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն երբ լրանա նրա 20 տարին, կարող է վաղաժամ ազատ արձակվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սպանության ժամանակ պատանին եղել է 10 տարեկան։ 32-ամյա Ջեֆ Հոլը սպավել է 2011 թվականին հրացանից արձակված փամփուշտից, երբ պառկել է բազմոցին հանգստանալու։ Փաստաբանները նշել են, որ երեխան ճնշված է եղել տան մթնոլորտից, ինչպես նաև ծնողների բաժանման հանգամանքից։