տուն Քաղաքական Միջազգային Շիզոֆրենիայով տառապող երիտասարդի մասին պատմող վեպը ստացել է բրիտանական հայտնի Կոստա մրցանակը

Շիզոֆրենիայով տառապող երիտասարդի մասին պատմող վեպը ստացել է բրիտանական հայտնի Կոստա մրցանակը

129
0

dea681cbf56d3a034a0f6a7067005c3f

Գրականության ոլորտում բրիտանական հեղինակավոր «Կոստա» (Costa Book Award) մրցանակը ստացել է Նաթան Ֆայլերի «Անկման շոկը»  վեպը, որը պատմում է շիզոֆրենիա հիվանդությունի տառապող երիտասարդի մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

32-ամյա Նաթան Ֆայլերը գրական արվեստ է դասավանդում է անգլիական Բաթ քաղաքի համալսարանում: Մինչ այդ նա բուժեղբայր է աշխատել հոգեբուժարանում: Նրա հերոսը 19-ամյա Մաթյու Հոլմսն է, ով ցնցված լինելով եղբոր մահից հետո` ինքն իրեն է մեղադրում դրանում: Վեպում Ֆայլերը ներկայացրել է, թե ինչպես է երիտասարդը պայքարում հիվանդության դեմ՝ «իր անձը փրկելու համար»:

Ֆայլերի վեպը գրվել է 10 տարի առաջ և արդեն թագմանվել է 12 լեզուներով: Այս վեպով Ֆայլերն առաջ է անցել գրաքննադատների ֆավորիտ՝ «Կյանք կյանքից հետո» վեպի հեղինակ Քեյթ Աթքինսոնից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here