Մեքսիկական Զապոպան քաղաքում մահացել է Լատինական Ամերիկայի ամենատարեց կինը։ Այս մասին հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները։
Լեանդրա Բեկերա Լումբրերասը 127 տարեկան էև։ Մեքսիկուհին երբեք ամուսնացած չի եղել, այդուհանդերձ՝ դաստիարակել է 5 երեխա և վերապրել նրանց բոլորին։ Նրա վերջին երեխան մահացել է 2 տարի առաջ 90 տարեկանում։
Ընդհանուր առմամբ՝ Լեանդրա Բեկերա Լումբրերասն ունեցել է 153 ժառանգ։