«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով երեկ աչքի է ընկել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Վիլյարռեալի» հետ հանդիպման ժամանակ (3:2), 40-րդ գնդակն է խփել կատալոնական ակումբի կազմում այս մրցաշրջանում:
Այսպիսով, արգենտինացին 5-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է առնվազն 40 գոլի հեղինակ:
Այս տարի Մեսսին 27 գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում, 8-ը` չեմպիոնների լիգայում, 5-ը` Իսպանիայի գավաթում: