Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ ուկրաինական նոր իշխանությունների կողմից բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
«Եղել են տարօրինակ առաջարկներ, այդ թվում` պաշտոնական դիրք զբաղեցնելու համար, ինչպես բաց, այնպես էլ անձնական զրույցների ժամանակ, սակայն ես, իհարկե, նման ծրագրեր չունեմ»,- ասել է Սաակաշվիլին Կիևից ուղիղ միացման ժամանակ: «Ես նրանց ասել եմ, որ իմ սիրտն այստեղ է, քանի որ մեր պայքարն է այստեղ ծավալվում, սակայն ես պատկանում եմ Վրաստանին: Խորհուրդներով, ամեն ինչով, ինչ հնարավոր է, կօգնեմ, սակայն այն, ինչ նրանք պետք է անեն, ես չեմ կարող անել, իսկ նրանք արագ բարեփոխումների կարիք ունեն», — ասել է Սաակաշվիլին:
Նա միաժամանակ նշել է, որ ամեն օր զրուցել է ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ: