Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, ով գրել է ավելի քան 300 ֆիլմերի երաժշտությունը, դադարեցնում է համերգային գործունեությունը: Նման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բժիշկնեը պնդել են, որ կոմպոզիտորին հանգիստ է պետք:
Մորիկոնեն այս տարի նշում է 86-ամյակը: Նա տառապում է միջողային ճողվածքից և վերջերս վիրահատության է ենթարկվել: Նրա փաստաբանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կոմպոզիտորն ի վիճակի չէ կատարել ո՛չ դիրիժորի պարտականությունները, ո՛չ էլ երկար ճամփորդել: Միաժամանակ նշվում է, որ Մորիկոնեն շարունակելու է ստեղծագործել:
Մորիկոնեն իր ստեղծագործական գործունեության ընթացքում համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Պիեռ Պաոլո Պազոլինին, Քվենթին Տարանտինոն, Բրայան դե Պալման, Սերջո Լեոնեն, Ռոման Պոլանսկին, Օլիվեր Սթոունը, Թեենս Մալիկը և այլոք: 2007 թվականի Մորիկոնեն արաժանացել է «Օսկարի»՝ կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար: