տուն Սպորտ Օլիմպիական կրակը մարել է Շավարշ Կարապետյանի վազքի ժամանակ (տեսանյութ)

Օլիմպիական կրակը մարել է Շավարշ Կարապետյանի վազքի ժամանակ (տեսանյութ)

205
0

968103496

Այսօր օլիմպիական կրակի փոխանցումավազքի սկիզբը Ռուսաստանի տարածքով սկսվել է միջադեպով։ Կրեմլի տարածքով երկրորդ մասնակցի՝ Շավարշ Կարապետյանի վազքի ժամանակ կրակը մարել է, և այն վառել է Կրեմլի անվտանգության աշխատակիցը՝ կրակայրիչով։

Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն իր միկրոբլոգում պարզաբանել է, որ փոխանցումավազքի ժամանակ սխալ է թույլ տվել իրենց աշխատակիցներից մեկն, ով ամբողջությամբ չի բացել ջահի փականը։ Նրա խոսքերով՝ այժմ ջահի կրակը նորից վառվել է Հունաստանից բերված ջահից։

Նախկինում էլ օլիմպիական կրակը մի քանի անգամ արդեն մարել է, և նույնիսկ՝ Օլիմպիական մարզադաշտում՝ 1976 թվականին Մոնրեալում։

Հիշեցնենք նաև, որ Շավարշ Կարապետյանը ջրասուզման աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է։ 1976 թվականին նա հայտնի է դարձել նրանով, որ Երևանյան լճում ջրից դուրս է բերել վթարի ենթարկված տրոլեյբուսի մի քանի տասնյակ ուղևորի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here