տուն Քաղաքական Միջազգային Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը տուգանվել է աղբը չսահմանված վայրում նետելու համար

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը տուգանվել է աղբը չսահմանված վայրում նետելու համար

69
0

6mgo2yhl9d_6behmlgb3c_file

Բրազիլական սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է քաղաքապետ Էդուարդ Պաիսը աղբը նետում չսահմանված տեղում: Այդ տեսանյութը ռեկորդ է սահմանել համացանցի բրիտանական մասում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Համաձայն օրենքի` նման զանցանքի համար տուգանքը կազմում է 150-3 հազար ռեալ կամ 65-1300 դոլար` կախված թափված աղբի քանակությունից: Խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ Ռիոյում աղբահանների գործադուլի պատճառով այդ քաղաքը լցվել է աղբով: Իմանալով տեսանյութի մասին` քաղաքապետն ինքն է դիմել իրեն տուգանելու խնդրանքով: