տուն Քաղաքական Միջազգային 12 մատնանի հնդիկը չի կարողանում աշխատանք գտնել

12 մատնանի հնդիկը չի կարողանում աշխատանք գտնել

163
0

o_847233

Հնդկաստանի 48-ամյա քաղաքացի Վիդժեյ Սինգհը յուրահատուկ ունակությունների տեր մարդ է: Նա ունի 12 մատ և րոպեում ստեղնաշարով կարողանում է հավաքել մինչև 100 բառ: Սակայն նա ոչ մի կերպ չի կարողանում աշխատանք գտնել՝ չնայած դիմել է ավելի քան 50 ընկերությունների: Այս մասին հաղորդում է Metro-ն:

Նա ասում է, որ բոլոր գործատուները ցանկանում են աշխատանքի ընդունել գեղեցիկ կանանց, իսկ իրական պրոֆեսիոնալները, որոնք ունեն արտաքին որոշակի թերություններ, ոչ ոքի չեն հետաքրքրում: Սակայն Սիգհի արտաքինի հետ կապված թերությունները դժվար է այդպիսին համարել, քանի որ նա օգտագործում է բոլոր 12 մատները, ինչը հեշտացնում է նրա աշխատանքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here