տուն Լուրեր 12 կետերով անհնար է արտահայտել բոլոր ակնկալիքներն ու սպասումները

12 կետերով անհնար է արտահայտել բոլոր ակնկալիքներն ու սպասումները

85
0

20140416055521qaryak

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը համոզված է, որ իշխանությունների համար մեծ իրարանցում է քառյակի 12 կետանոց պահանջները.«քառյակի 12 կետերը մեծ իրարանցում են առաջացրել իշխանական շրջանականերում, հատկապես Ռոբերտ Քոչարյանի` այդ կետերին անդրադարձից հետո: Զարմանալի չէ, որ տարատեսակ տրամաչափի, եթե կարելի է դա տրամաչափ անվանել, գործիչներ անդրադառնում են 12 կետերին և փորձում են շեղել հասարակության ուշադրությունը առաջնահերթ կենսական նշանակության հարցերից, որոնք բարձրացրել է քառյակը՝ վերջինիս դարձնելով թիրախ հասարակության աչքերում»,-ասաց Վահան Բաբայանը AraratNews.am-ի հետ զրույցում՝ ավելացնելով, որ իշխանական շրջանակներում հասկանում են, որ իրենց իշխանությունը գնում է, սակայն, բնազդաբար, փորձում են պաշտպանել այն:
«Կարծում եմ Հայաստանը գնալու է նոր ճանապարհով, որով շարժվելու դեպքում քառյակի 12 կետերը ընդամենը սկիզբն են ու անհրաժեշտ նախապայմանը, բայց, բնականաբար, 12 կետերով անհնար է արտահայտել բոլոր ակնկալիքներն ու սպասումները, որոնք ունի հասարակությունը»,-եզրափակեց իր խոսքը պատգամավորըˋ քառյակի կամ առավել ևս ԲՀԿ-ի մասին բացասական խոսող քաղաքագետներին և քաղաքական գործիչներին խորհուրդ տալով՝ խոսելուց առաջ մտածել, թե այս երկրում քանի մարդ է իրենց աջակցում, հիշում, ճանաչում ու նրանց հետ հույսեր կապում: