Մարտի 19-ին և 20-ին Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվրիջե շրջանում 12 ժամում 55 երկրաշարժ է գրանցվել, որոնցից առաջինը եղել 5․1 մագնիտուդ ուժգնությամբ:
Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալները փոխանցում է Factor.am-ը՝ նշելով, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20։30-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 5․5կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Բաթման, Ադըյաման, Շանլըուրֆա նահանգներում և հարակից շրջաններում։
Նշվում է, որ հունվարի 24-ին Էլազըղի Սիվիրջե շրջանում 6․8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով 41 մարդ մահացել էր: