տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը վիրտուալ տեխնոլոգիայի առաջատարին կգնի 2 միլիարդ դոլարով

Facebook-ը վիրտուալ տեխնոլոգիայի առաջատարին կգնի 2 միլիարդ դոլարով

117
0

LaurenOculus1

Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ գնելու են Oculus ընկերությունը, որը մասնագիտացված է վիրտուալ տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Facebook-ը պատրաստվում է դրա համար վճարել 2 մլրդ դոլար: Այս քայլով աշխարհի ամենամեծ սոցցանցը պատրաստվում է օգտատերերին ներկայացնել վիրտուալ խաղերի համար նախատեսված սարքեր, ինչպես նաև կոմունիկացիոն, կրթական և զվարճանքի մի շարք նորություններ:

Նախատեսվում է, որ Facebook-ը կվճարի 400 մլն դոլար և սոցցանցի 23,1 մլն բաժնետոմս: