Արտառոց դեպք է գրանցվել Բոսնիա և Հերցեգովինայում: Գեղատեսիլ գյուղերից մեկում տեղի լճակն անսպասելի անցել է գետնի տակ, երբ նրա տեղում առաջացել է հսկայական փլուզում: Գյուղի բնակիչներն ասում են, որ այդ փլուզումը շարունակում է մեծանալ` կլանելով ծառեր և առանձնատներ: