Մեքսիկայից ստացվող տեղեկությունների համաձայն, Կերետարո նահանգում ոստիկանական օպերացիայի արդյունքում սպանվել է երկրի ամենաազդեցիկ նարկոբարոններից մեկը` Էնրիկե Պլանկարտեն: Նա «տապլիերների» նարկոկարտելի պարագլուխն էր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իշխանությունները պաշտոնապես կհաստատեն նրա մասը` իրականացնելով ԴՆԹ-ի հետազոտություն: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Մեքսիկայի ոստիկանությունը սպանել էր «տամպլիերների» ևս մեկ պարագլխի` Նազարիո Մորենոյին: Ձերբակալվել է Էնրիկեի հորեղբայրը, ոբ նույնպես ներգրավված է այս բիզնեսում:
Տեղեկացնենք, որ Մեքսիկա համարվում է թմրաբիզնեսի ամենամեծ կենտրոնն աշխարհում, իսկ նարկոկարտելների ղեկավարները վերահսկում են Մեքսիկայի մեծ տարածքներ` պարբերաբար իրականացնելով անհնազանդ խմբերի սպանդ: