Ինչպես գրում է The Local-ը, վերջերս հայտնի է դարձել Կալիբրիայի մաֆիայի` «նդրագենտայի» առաջնորդ Ֆրանչեսկո Ռակոստայի անհետացման պատճառը: Պարզվել է , որ Օպիդո Մամերտինա քաղաքում 2012 թվականի մարտի 13-ին Ռակոստան սպանվել է դաժան մահով` նրան հոշոտել են տնական խոզերը: Մաֆիայի պարագլխին սկզբում ծեծել են մետաղե ձողերով, ապա գցել են խոզերի առաջ: Այդպես սպանվել է նաև նրա զարմիկը:
Այս մասի հայտնի է դարձել պատահական գաղտնալսման ժամանակ: «Հաճելի էր լսել, թե ինչպես էր նա բղավում: Աստված իմ, ինչպես էր նա բղավում: Խոզերը լավ սնվեցին: Ասում են, որ նրանք ինչ-որ բան թողել են, բայց ես ոսկորի կտոր էլ չտեսա: Նույնիսկ առնանդամը չկար», — ասել է գաղտնալսված հեռախոսազանգի մասնակիցներից մեկը:
Ոստիկանությունում նշում են, որ սա յուրօրինակ վրեժխնդրություն էր ավելի վաղ սպանված մաֆիայի մեկ այլ պարագլուխ Դոմենիկո Բոնարգիոյի համար: