«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի թվով 77 դատավորին:
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է 11 դատավորի անուն։
Նրանց թվում են հայտնի դատավորներ՝ Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը, Դավիթ Բալայանը և ուրիշներ։
Նկատենք, որ այս թեկնածուներից Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի երեքին և նրանց թեկնածությունները ներկայացնի ԱԺ հաստատման։ Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա հուլիսի 11-ին։