տուն Քաղաքական Միջազգային 11 միլիոն օգտատերեր Wikileaks-ի բացահայտումներից հետո լքել են հայտնի սոցիալական ցանցերը

11 միլիոն օգտատերեր Wikileaks-ի բացահայտումներից հետո լքել են հայտնի սոցիալական ցանցերը

293
0

article-2322611-01C18F0E000004B0-102_634x423

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Daily Mail-ը, սոցիալական ցանցերի` Facebook-ի և Twitter-ի` բրիտանացի և ամերիկացի ավելի քան 11 մլն օգտատերեր վերջին շրջանում հեռացրել են իրենց անձնական էջերը:

Աղբյուրը նշում է, որ նման քայլի դրդապատճառն անձնական տվյալների գաղտնիության խնդրին է: Օգտատերերի մի մասն էլ բացատրել է, որ պարզապես կորցրել է հետաքրքրությունը Facebook սոցիալական ցանցի նկատմամբ: Cyberpsychology ամսագրի խմբագիր Բրենդըն Ուիդերխոլդը կարծում է, որ անձնական էջերի հեռացման որոշման վրա ազդել է Wikileaks կայքի կողմից գաղտնի տեղեկությունների հրապարակումը, ինչպես նաև Էդվարդ Սնոուդենի հատնի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն ստանալու օգտատերերի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ (հարցվածների 48,3 տոկոսը):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here