108 հազար դոլարով վաճառվել է Քենեդուն սպանած Օսվալդի ամուսնական մատանին

    139
    0

    url

    Երեկ, աճուրդի ժամանակ, 108 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդուն սպանած Լի Հարվի Օսվալդի ամուսնական մատանին։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

    Դա տեղի է ունեցել Բոստոնում Քենեդու սպանության 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ RR Auction աճուրդի տան ներկայացուցիչները պատմել են, որ մատանին այս տարվա ամռանն իրենց է տրամադրել Օսվալդի կինը, որպեսզի ազատվի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին վերջին հիշողությունից։

    Հայտնի է, որ մատանու գնորդը Տեխաս նահանգից է, սակայն նա ցանկացել է անհայտ մնալ։

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here