«Մեծ ցավով ես և եղբայրներս հայտնում ենք, որ Քըրք Դուգլասը մեզանից հեռացավ այսօր ՝ 103 տարեկան հասակում», — Instagram-յան իր միկրոբոլոգում գրել է Մայքլ Դուգլասը:
Նա նշել է, որ հայրը «լեգենդ էր աշխարհի համար, դերասան էր կինոյի ոսկե դարից»:
Քըրք Դուգլասը (իրական անունը` Իսեր Դանիելովիչ) կինոյում հայտնի է բազմաթիվ դերերով, որոնցից ամենահայտնիներից են Վինսենթ Վան Գոգի և Սպարտակի դերերը:
Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում։ 1996 թվականին Քըրք Դուգլասը ստացել է «Օսկար» մրցանակ՝ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար: Խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։