տուն Քաղաքական Միջազգային 103 հազար մարդ ցանկանում է, որ Ջասթին Բիբերն արտաքսվի ԱՄՆ-ից

103 հազար մարդ ցանկանում է, որ Ջասթին Բիբերն արտաքսվի ԱՄՆ-ից

135
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

Հայտնի է, որ կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին կացության կարգավիճակից զրկելու և ԱՄՆ-ից արտաքսելու խնդրագիր է ներկայացվել իշխանություններին, որը տեղադրվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Այսպես, ընդամենը 6 օրվա ընթացքում խնդրագրի տակ ստորագրել է 103 հազար մարդ։ Այն բանից հետո, երբ ստորագրությունների թիվն անցել է 100 հազարի սահմանը, խնդրագիրը ուսումնասիրման է ուղարկվել նախագահի աշխատակազմին։

Միևնույն ժամանակ, նույն խնդրագրի տակ 491 հազար մարդ ստորագրել է, որպեսզի Բիբերը չարտաքսվի ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը մեկնարկել է հունվարի 23-ին՝ այն նույն օրը, երբ Բիբերը ձերբակալվել էր Մայամիի ոստիկանության կողմից ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։ Խնդրագրի հեղինակները նշում են, որ երիտասարդը «ոչ միայն վտանգ է ներկայացնում ամերիկացիների համար, այլև վատ ազդեցություն է ունենում երիտասարդության վրա»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here