տուն Քաղաքական Միջազգային 102-ամյա փաստաբանի մետաղադրամների հավաքածուն վաճառվել է ռեկորդային գնով

102-ամյա փաստաբանի մետաղադրամների հավաքածուն վաճառվել է ռեկորդային գնով

197
0

url112

Հազվագյուտ ամերիկյան մետաղադրամների հավաքածուն, որը հավաքել է փաստաբան Էրիկ Նյումանը, երեկ վաճառվել է աճուրդի ժամանակ՝ 23 միլիոն ամերիկյան դոլարով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Այս տարի լրացել է հայտնի փաստաբանի 102-ամյակը։ Նա հավաքածուն լրացրել է 90 տարվա ընթացքում և դրա համար վճարել, ընդհանուր առմամբ, 7.5 հազար դոլար։ Մասնավորապես, 1796 թվականի մետաղադրամը վաճառվել է 1.5 մլն դոլարով, մինչդեռ Նյումանն այն ժամանակին գնել էր 100 դոլարով։ Ընդհանուր առմամբ, փաստաբանի հավաքածուում եղել է 1.8 հազար մետաղադրամ։

Նյումանը պատրաստվում է աճուրդից ստացված գումարները փոխանցել Միսսուրի նահանգում իր կողմից հիմնադրված նումիզմատների կենտրոնին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here