Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:
1000 խոշոր հարկ վճարողների հնգյակում են «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17մլն 773 հազար 025 դրամ մուտքով, երկրորդ տեղում է «Գրանդ Տոբակո»-ն ՝ 15 մլն 323 հազար 439, երրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 5 մլն 378 հազար 851 դրամ մուտքերով։ Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` 4 մլն 341 հազար 572, 5-րդ տեղում՝ «ՄՏՍ Հայաստան»-ը` 3 մլն 895 հազար 982 դրամ մուտքերով։
Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ-ի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: