Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման 9 միջոցառում է առաջարկել կառավարությունը:
Ու քանի որ ՀՀ քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե որ միջոցառումից կարող են օգտվել, Araratnews.am-ը ներկայացնում է դրանցից յուրաքանչյուրը:
Միջոցառումներից մեկը վերաբերում է հղի կանանց: Կառավարության որոշմամբ՝ ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը, որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը եղել է ԳՐԱՆՑՎԱԾ աշխատող և աշխատանքից ազատվել է 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ այն հղի կանայք, ովքեր միայնակ են և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
Աջակցությունը մեկանգամյա է՝ տրամադրվում է 100.000 դրամ: Գումարը չի հարկվելու: Աջակցության տրամադրման կարգը հաստատվել է ապրիլի 1-ին, որից հետո հայտարարվել է դիմելու ընթացակարգը: