տուն Լուրեր 10 տարի անց՝ մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո

10 տարի անց՝ մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո

277
0

Այսօր՝ մարտի մեկին լրանում է 2008-ի ողբերգական դեպքերի 10-րդ տարելիցը: 10 տարի առաջ մարտի մեկին Երևանի կենտրոնում հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին տասը ՀՀ քաղաքացիներ՝ Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Սամվել Հարությունյանը, Տիգրան Աբգարյանը (զինծառայող), Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը (ոստիկանության ծառայող): Մոտավորապես 300 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական, հրազենային ու այլ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:

Իրադարձությունները սկսվեցին մարտի 1-ի առավոտյան, երբ ներքին գործերի նախարարության ուժերը մահակներով, էլեկտրական հարված հասնող սարքերով հարձակվեցին Ազատության հրապարակում հավաքված մոտ հազար ցուցարարների վրա:

Ողբերգական իրադարձությունների հետևանքով շատ մարդիկ հայտնվեցին անազատության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը),  301-րդ՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, 316-րդ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, 176-րդ՝ ուրիշի գույքի հափշտակություն հոդվածների հատկանիշներով: