տուն Լուրեր Բլոգ 10, 20, 50, 100 դրամանոցներով դրամահավաք Մաշտոցի պուրակում

10, 20, 50, 100 դրամանոցներով դրամահավաք Մաշտոցի պուրակում

154
0

xzmo

Քույրեր ու եղբայրներ, ինձ անհրաժեշտ է ձեր օգնությունը: Դեկտեմբերի 25-ին, ժամը 4-ից սկսած Մաշտոցի պուրակում մենք կազմակերպում ենք դրամահավաք` ՀՀ ոստիկանության “օրինական պահանջներին չենթարկվելու” համար 50 հազար դրամի չափով վարչական տույժի ենթարկված մի քանի քաղաքացիների օգտին: Նրանց թվում նաեւ ես եմ` Մաշտոցի պուրակում 2012 թ. անօրինական շինությունների ապամոտաժման գործով: Դատարանը համարեց մեր գործողությունները ապորինի, իսկ մեզ բռնող ոստիկաններինը` օրինական, ուստի եւ մեր դիմադրությունը համարվեց պատժելի, 182 հոդվածով: Այս տարի մեր դեմ, նաեւ իմ, նոր գործ է հարուցված, նույն հոդվածով, այս անգամ` Կոմիտասի 5 անօրինական շինարարությանը խանգարելու մեղադրանքով: Դատավճիռը, հավանաբար, կլինի նույնանման: Խնդիրն, իհարկե, 50 հազար դրամի տուգանքը չէ, որը ես ի վիճակի եմ վճարել: Խնդիրը` սկզբունքն է: Ես չեմ վճարում այդ տուգանքը, քանզի չեմ ընդունում դատավճռի տրամաբանույունը: Չի կարող օրինական լինել անօրինականության պաշտպանությունը ոստիկանների կողմից: Ուստի չի կարող լինել անօրինական մեր կողմից օրինականության պաշտպանությունը: Սակայն մանրապետականների մանրահոգի ու հիշաչառ համակարգը անուղղելի է, ուստի եւ մեր ընկերներից մեկի` Կարո Եղնուկյանի հանդեպ արդեն կիրառվել են պատժամիջոցներ` սառեցվել ու արգելափակվել է նրա բանկային հաշվեհամարը: Հնարավոր են այլ ոտնձգություններ մեր սեփականության ու գույքի դեմ: Մենք ելք ենք առաջարկում այս իրավիճակից` եթե հանրությունը համաձայն է, որ քաղաքացիական ակտիվիստները պաշտպանում են հանրային շահերը, ապա նման դեպքերում ակտիվիստների պաշտպանությունը պետք է ստանձնի հենց հանրությունը:

Սա հատկապես կարեւոր է երիտասարդ ակտիվիստների դեպքերում, որոնց հանցավոր համակարգը փորձում է վախեցնել, ահաբեկել, նվաստացնել կամ կաշառել:
Մենք խնդրում ենք ձեր բոլորիդ աջակցությունը, որպեսզի ստեղծվի քաղաքացիական եւ ազգային համերաշխության եւս մի նախադեպ: Մեզ պետք չեն խոշոր նվիրատվություններ, հակառակը, մենք խնդրում ենք մանրադրամ` 10, 20, 50, 100 դրամանոց օգնություն: Մենք հենց այդ “գռոշները” տալու ենք իշխող “մեծապատիվ մուրացկաններին”, ցույց տալով նրանց, որ ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը մեր կողմն է, որ մենք գիտենք նրանց իրական գինը եւ պաշտպանելու ենք ցանկացած քաղաքացուն նրանց հետապնդումներից:
Ուստի խնդրում եմ ձեր բարոյական աջակցությունը` անսահման, եւ նյութականը` մինչեւ 100 դրամ ամեն մեկից: Կանխով շնորհակալ եմ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Խզմալյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here