
Ռուսաստանում այն անձինք, ովքեր կենսաթոշակային տարիքից 5 տարի ուշ թոշակի կանցնեն, նրանց թոշակը 42%-ով կավելանա, իսկ կենսաթոշակային տարիքից 10 տարի ուշ թոշակի անցնելու դեպքում՝ կկրկնապատկվի: Այս մասին հաղորդում է ТАСС-ը`հղում կատարելով Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդին:
Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդի հաղորդած տեղեկատվության համաձայն, նման աճը պայմանավորված է պրեմիում գործակիցներով: