Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացված 70 մլն դրամից 10 մլն-ը հատկացնել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելուն: Նախագիծը ներկայացրած Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կրթաթոշակների համար նախատեսված այդ 10 մլն դրամը կփոխանցվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ որպես նվիրաբերություն: