տուն Հասարակություն 10 մլն դրամ՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար

10 մլն դրամ՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար

219
0

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց 2019-ի բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 9.95 մլն դրամով:

Գումարը պահուստային ֆոնդից կհատկացվի ԱԳՆ-ին՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի պետական բյուջե վճարելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն ՀՀ կառավարության որոշմամն՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին: