տուն Հասարակություն 10 մեքենա ու մոտոցիկլետ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք․ ՃՈ

10 մեքենա ու մոտոցիկլետ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք․ ՃՈ

249
0
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց մեկ տասնյակ մեքենա եւ մոտոցիկլետ։
Հայտնաբերվեցին նաեւ 12 տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնց մեքենաները չունեին ԱՊՊԱ պայմանագիր, իսկ մի մեքենայի վարորդ երթեւեկում էր փոխարինված տրանզիտ համարանիշով։
2 վարորդ երթեւեկում էին ժամկետանց համարանիշով, 2 մեքենայի առջեւի հողմապակին թույլատրելիից մուգ էր, եւս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր բարձր ձայնով երթեւեկելու համար։
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաեւ միտումնավոր խախտումներ կատարող, բարձր ձայնով եւ արագությամբ երթեւեկող մոտոցիկլիստները։
Հայտնաբերվեց 2 մոտոցիկլետ, որոնք առանց համարանիշի էին։
Հայտնաբերված բոլոր խախտումներով կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։