տուն Լուրեր 1 օրում՝ 15 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

1 օրում՝ 15 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

106
0

շտապ օգնություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 10 և խարդախության 8 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 2, ավազակային հարձակման և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: