տուն Արցախ 1-ին կիսամյակում Արցախից Հայաստան՝ 1677 երթ

1-ին կիսամյակում Արցախից Հայաստան՝ 1677 երթ

132
0

gazel-472x265

2017թ. առաջին կիսամյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել ենմիջշրջանային և ներշրջանային 22 950 երթ, 2016թ. նույնժամանակահատվածի համեմատերթերի թիվը աճել է 1109-ով (21 841 երթ): Նույնժամանակահատվածում դեպիՀայաստանի Հանրապետությունիրականացվել է 1677 երթ, որընախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97-ով (1580 երթ):

2017թ. առաջին կիսամյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերիարդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 239 156 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 227 739: ՀՀ հետկապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է17 147 ուղևոր, նախորդ տարվա 17 419 ուղևորի փոխարեն:

Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 102 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն