Այսօր Ավստրալիայում հայտնի է դարձել հերթական ողբերգության մասին։ Քվենսլենդ նահանգի Քերնսե քաղաքի տներից մեկում հատնաբերվել է 1.5-15 տարեկան 8 երեխայի դի դանակի հարվածների հետքերով։ Այս մասին հաղորդում է The Sydney Herald Morning-ը։
Հայտնի է նաև, որ բոլոր երեխաները քույր և եղբայրներ են։ Հիվանդանոց է տեղափոխվել է 34-ամյա մի կին, ենթադրաբար՝ երեխաների մայրը, ում մոտ նույնպես արձանագրվել են սուր ծակող իրով վնասվածքներ։ Ներկայում ոստիկանութան տասնյակ աշխատակիցներ գտնվում են դեպքի վայրում։ Ոստիկանությունն առայժմ չի շտապում այս դեպքը որակել որպես ահաբեկչություն։
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը Քերնսե քաղաքում տեղի ունեցածը որակել է որպես «հրեշավոր հանցագործություն»։ «Քերնսեից ստացած նորությունը կաթվածի է հասցնում», — ասվում է հաղորդագրության մեջ։