Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը երեկ դարձել է ռեկորդակիր` մասնակցելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Շալկեի» հետ պատասխան հանդիպմանը:
Իսպանիայի հավաքականի դարպասապահը դարձել է առաջինը, ում հաջողվել է ամենաշատ ժամանակն անցկացնել խաղադաշտում Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Նա մեկ րոպեով գերազանցել է իր նախկին թիմակից Ռաուլին: Կասիլյասը ՉԼ-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 12000 րոպե, Ռաուլը` 11999 րոպե:
Երկու իսպանացիներին հաջորդում է նրանց հայրենակից Չավին` 10820 րոպե, այնուհետև՝ Ռոբերտո Կարլոսը` 10496, Ռաան Գիգզը` 10084: