տուն Հասարակություն 1 մլրդ դրամ՝ ՏՏ ոլորտի ստարտափներին․ նախարար

1 մլրդ դրամ՝ ՏՏ ոլորտի ստարտափներին․ նախարար

167
0

ՏՏ ոլորտի զարգացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է 2020 թվականին 1 միլիարդ դրամ հատկացնել այդ ոլորտում նորարարությունները ֆինանսավորելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց նախարար Հակոբ Արշակյանը։

«2020 թվականին նախատեսել է թվով շուրջ 90 դրամաշնորհներով աջակցել տեխնոլոգիական ոլորտի նորարարական խմբերին և ստարտափներին՝ իրենց գաղափարները պրոդուկտների նախատիպի, այնուհետև նաև բիզնեսի վերածելու նպատակով»,- բյուջեի քննարկման ժամանակ նշեց Արշակյանը։

Այդ ծրագրերի շարունակական լինելու համար նախարարությունը նաև ներդրումային ծրագրերին է աջակցելու՝ դեպի մարզեր ուղղելով այդ ֆինանսավորումը, որ կլինի ևս մոտ 1 միլիարդ դրամ։