տուն Տնտեսական 1 մլն եվրո ՀՀ-ին՝ միջուկային անվտանգության համար. ԵՄ

1 մլն եվրո ՀՀ-ին՝ միջուկային անվտանգության համար. ԵՄ

215
0

armenia-eu-620x300

Կառավարության վաղվա նիստում հավանություն կտրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Դրանով ԵՄ–ն պարտավորվում է տրամադրել առավելագույնը 1 մլն եվրո գումարի չափով ֆինանսավորում՝ Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի ինստիտուցիոնալ զարգացման համար:

Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվից, երբ վերջինն կողմը ստորագրում է այն, նախքան 2013թ. դեկտեմբերի 31-ը: Եթե վերջին ստորագրումը կատարվում է այդ ամսաթվից հետո, ապա Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ չի մտնում և առոչինչ է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here