![]()
Նախորդ տարիներին գումարներն ավելի մեծ են եղել: Օրինակ՝ 2012 թ. նրա հետ ճաշելու համար վճարվել է 3,45 միլիոն դոլար: Ստացված գումարները ուղղվում են Glide Foundation բարեգործական հիմնադրամ, որը անվճար կերակուր և բուժօգնություն է տրամադրում աղքատ ու անտուն մարդկանց: Իսկ ճաշը տեղի է ունենում նյույորքյան Smith & Wollensky ռեստորանում, որտեղ երջանիկ հաղթողը կարող է հրավիրել մինչև 7 մարդու:
Ընդ որում, նախորդ տարիների հաղթողներից մի քանիսն արդեն աշխատանքի են անցել Բաֆֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերությունում՝ որպես մենեջերներ:
Այդպիսի մարդու հետ ճաշելու համար նման գումար վճարելն իրոք ափսոս չէ: Բաֆֆեթը ներդրումային գուրու է, «հաջողություն» բառի հոմանիշը: Գլխավոր «բաֆֆեթաբան» Ջեֆ Մեթյուզը հաշվարկել է, որ Բաֆֆեթի Berkshire Hathaway ընկերությունում ներդրումները մի քանի հարյուր անգամ ավելի արդյունավետ են, քան նրանք, որոնք արվել են S&P 500 ինդեքսում: 1955 թ. մայիսի 1-ից Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերը թանկացել են 981,15 տոկոսով:
Այսինքն՝ եթե դուք ներդնեիք 16 դոլար Berkshire Hathaway-ում այդ տարիներին, ապա այսօր կունենայիք արդեն 162 905 դոլար՝ չհաշված շահաբաժինները: Իսկ ներդնելով S&P 500 ինդեքսում՝ կունենայիք ընդամենը 600 դոլար կամ մոտ 2000 դոլար՝ հաշված նաև շահաբաժինները: Այսինքն՝ մարդիկ վճարում են ճաշելու համար մի մարդու հետ, որը 250 անգամ ավելի արդյունավետ է և գերազանցում է շուկան: |