ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ մարտի 25-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։
Ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու հրաձգային զենքից կրակի վարման գործնական հմտությունները: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և գրանցել բարձր արդյունքներ: